Ամսական պահոցներ՝ Մայիսի 2012

Ես մեդիագրագետ եմ

May 31, 2012Հոդված

«Ես մեդիագրագետ եմ»

Կրթահամալիրում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի նպատակն է սովորողի ստեղծագործական, հետազոտական ակտիվ գործունեության արդյունքում  հոգեբանական և տարիքային  առանձնահատկություններին համապատասխան ձեռք բերած  գիտելիքների, կարողությունների և հմտությունների, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումն ու զարգացումը իրականացնել  ուսուցանվող նյութի գրավիչ մատուցմամբ: Ուսուցանվող նյութը գրավիչ դարձնելու համար աշխարհում կիրառվում են տարբեր միջոցներ ու հնարներ: Կրթահամալիրում առկա են բոլոր միջոցներն ու հնարները: Ուսուցման ընթացքում սովորողը ծեփում է, ներկում, նկարում,   մատիկները թաթախում  շատերի համար այնքան անհասկանալի թվացող ներկապնակի մեջ, իր մատիկներով ստեղծում իր իսկ այբուբենը: Այլ ոչ թե սերտում ուրիշի ստեղծածը, որը շատ  դեպքերում անհասկանալի ու ձանձրալի է նրա համար:Չէ. որ մարդը նախքան գրելն ու կարդալը նախ հորինել է, կերտել  այդ գիրը, իսկ հետո նոր տարածել ու սփռել աշխարհով մեկ: Այսօր դասվարի / սովորեցնողի/  մտահոգությունը պետք է լինի երեխայի մեջ սերմանել բանավոր խոսքի ճիշտ ձևակերպումը, նրա երևակայական մտքի թևածումը`  ստեղծական աշխարհի բացահայտումը: Այս ամենը իրականացնելուց հետո նոր երեխան կկարողանա ստեղծել իր այբուբենը, ուրախ ու պատկերավոր, արդեն իսկ իրեն հասկանալի լեզվով:

Այսօր շնորհիվ մեդիակրթության հնարավոր է լինում ուսուցումը կազմակերպել գրավիչ ու մատչելի պայմաններում:

Շնորհիվ  էլեկտրոնային  գրատախտակի հնարավոր է լինում խոսքը, պատկերը, նկարը տեսնել, լսել ու հասկանալ:  Իսկ ահա հայատառ ստեղնաշարի միջոցով, հնարավոր է լինում լրացնել  գրավոր խոսքը`  առանց ջնջումների  ու խզբզանքի:

Մեդիագրագրությունը` առաջին դասարանում, կարող է հանդիսանալ լավագույն խթան` երեխայի գործունեությունը  ստուգելու համար: Հայատառ ստեղնաշարով մուտքագրելը` տառաճանաչության ճիշտ ճանապարհն է , որի միջոցով  երեխան ձեռք է բերում ինքնուրույն կողմնորոշվելու հմտություն, տեսողական հիշողություն, հետևաբար` հայերեն արագ մուտքագրելու ճկունություն:

Մեդիայի շնորհիվ ուսումնական գործընթացում  էլ  հենց  ստեղծվում են ուսումնական նյութեր:  Դասվարը  /սովորեցնողը/  ջանք չի խնայում որպեսզի ուսուցանվող նյութը դառնա էլ ավելի գրավիչ  ու մատչելի սովորողի համար: Իսկ մեդիակրթությունը իր լայն ու ընդարձակ դռներն է  բաց անում,  թե մեկի և,  թե մյուսի համար:

Ես կարողանում եմ հորինել, պատմել, նկարել ու նկարագրել,  մուտքագրել,: Ահա սրանով է, որ  պետք է առաջնորդվի ներկայիս դասվարը:

Անուշիկ Աթայան և Կարինե Խառատյան

Ես կարողանում եմ պատմել .

Նարե Ավետիսյան`

http://youtu.be/eW6TnfF0XVo

Ռոզա Խաչատրյան`

http://youtu.be/cPYetxFtZpg

Ռոզա Խաչատրյան`

http://youtu.be/cwykbZnzhvs

Նարե Մանուկյան`

http://youtu.be/ZBTPD_wKQXQ

Ագապե Հակոբյան`

http://youtu.be/KyblqKDbnaE