Օրական պահոցներ՝ 26 Հունիսի, 2016

Քաղցր, շոկոլադե, պաղպաղակե քաղաքը

Կար  չկար  մի  քաղցր  քաղաք  կար: Քաղցր  քաղաքում  ապրում  էին  փոքրիկ մարդուկները: Նրանք  վարում  էին  փոքրիկ, քաղցր մեքենաներ, որոնցով նրանք  մրցույթի  էին  մասնակցում քաղցր  ճանապարհի վրա: Հաղթող  մարդուկներին  տալիս  էին  քաղցր  մեդալներ:

Հարությունյան Գևորգ

Կար չկար մի քաղցր քաղաք կար: Այդ քաղաքում քաղցր մարդիկ էին ապրում, որ քաղցր ավտոմեքենա էին քշում և քաղցր շենքեր կային այդ քաղցր քաղաքում:

Գիրագոսյան Լիլի

Կար-չկար մի քաղցր քաղաք կար: Այդ քաղաքում ապրում էին քաղցր մարդիկ: Այդ քաղաքում նույնիսկ տներն, ծառերն ու խոտերն էին քաղցր: Ես էլ կուզեի ապրել նման քաղցր ու բարի քաղաքում:

Կարապետյան Հովհաննես

Ես քայլում էի և հանկարծ հայտնվեցի պաղպաղակե քաղաքում: Այնտեղ սովորական տների փոխարեն սառնարաններ էին, իսկ մարդիկ պաղպաղակից էին: Ես ուրախությունից պարում էի, որովհետև կարող էի ուտել այնքան պաղպաղակ, ինչքան կուզեի:

Հարությունյան Գևորգ

Կար չկար մի պաղպաղակե երկիր կար: Այդ երկրում մի պաղպաղակե քաղաք կար: Այդ քաղաքում ապրում էին պաղպաղակե՝Հովհաննեսը, պաղպաղակե Արամը և ամենաքաղցր պաղպաղակե Արտաշեսը:  

Կարապետյան Հովհաննես

«Պաղպաղակե քաղաքը»

Մի անգամ ես արթնացա և հայտնվեցի պաղպաղակե քաղաքում: Այնտեղ ամեն ինչ պատրաստված էր պաղպակից: Նույնիսկ տներն էին պաղպաղակից, երբ արևը դուրս էր գալիս, տները հալչում էին և դառնում կաթե գետակներ: էսկիմոն ինձ հետ խաղում էր, երբ արևը սկսեց ուժեղ տաքացնել, էսկիմոն նույնպես հալվեց, գնաց լցվեց կաթե գետակը: Երբ արևը մայր էր մտնում, մարդիկ գետակից վերցնում էին պաղպաղակները և նորից կառուցում էին տներ և մեքենաներ: Այսպիսով ինձ շատ դուր եկավ «Պաղպաղակե քաղաքը»: 

Փաշիկյան Մերի

Պաղպաղակե քաղաք

Լինում է, չի լինում մի մարդ է լինում: Այդ մարդը բակում ման էր գալիս, հետո մի տարօրինակ դուռ տեսավ և ընկավ մի պաղպաղակե քաղաք: Այնտեղ ամեն ինչ պաղպաղակից էր ու շատ համեղ: Այնտեղ անգամ համակարգիչներն էին պաղպաղակից և համեղ, պատուհաններն էլ ելակի համ ունեին: Այնտեղ մարդիկ էլ էին պաղպաղակից:

Սարգսյան Սոնա